Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց հորինած նոր Սահմանադրությունը ոչ թե սպասարկելու է ՀՀ շահը, այլ՝ Ադրբեջանի  նախապայմանների տրամաբանությունը. Մետաքսե Հակոբյան

Նոյեմբեր 04,2026 13:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Գլխով վաղուց պատը ծակած Արդարադատության նախարարի հայտարարությունը լոկ կոշտ պատասխան չէ։ Այն բացահայտում է իշխանության վերաբերմունքը և վտանգավոր նպատակները մի հարցի նկատմամբ, որն իրականում շատ ավելի մեծ է, քան իրենց ներկայացրած «ներքին աշխատանքը»։

Իսկ դրանք ակնհայտ են.

Սահմանադրությունը չի կարող լինել իշխանության ներքին գործը։

Սահմանադրությունը պետության հիմնարար փաստաթուղթն է, ոչ թե տվյալ պահին իշխանություն ունեցող քաղաքական թիմի սեփականությունը։ Այն չի կարող վերաձևվել իշխանության ցանկությամբ՝ անտեսելով երկրի պատմությունը, պետականության հիմքերը և ազգային շահերը։

«Մենք ուզում ենք ժողովուրդը որոշի» ձևակերպումը չի կարող ժողովրդավարության երաշխիք լինել։

Ժողովուրդը պետք է որոշի՝ ունենալով ամբողջական տեղեկատվություն, ազատ քաղաքական միջավայր և հստակ պատկերացում, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ առաջարկվող փոփոխությունները։ Հանրաքվեն չի կարող դառնալ նախապես մշակված քաղաքական որոշման պատասխանատվությունը ժողովրդին փոխանցելու միջոց։

«Ինձ բացարձակ չի հետաքրքրում՝ ով ինչ է ասում» արտահայտությունը ոչ ադեկվատ մտածողության և քաղաքական մեծամտության դրսևորում է։

Երբ խոսքը վերաբերում է Սահմանադրությանը, իշխանությունը պարտավոր է լսել ոչ միայն իր համակիրներին, այլև ընդդիմությանը, մասնագիտական հանրությանը և հասարակության բոլոր շերտերին։ Քննադատությունը պատին գլուխ տալ չէ։ Դա քաղաքական վերահսկողության և հանրային պատասխանատվության մաս է։

Բայց ամենակարևորն այն է, թե ի՞նչ է իրականում թաքնված այս գործընթացի հետևում։

Եթե Սահմանադրության փոփոխությունների արդյունքում վտանգվում է Անկախության հռչակագրի հետ սահմանադրական կապը, ապա սա չի կարող լինել զուտ իրավական կամ տեխնիկական հարց։ Սա Հայաստանի պետականության գաղափարական հիմքերի, պատմական պատասխանատվության և Արցախի հարցի նկատմամբ պետության դիրքորոշման հարց է։

Հատկապես նողկալի է, որ այս գործընթացի շուրջ իշխանության ներկայացուցիչները նախընտրում են արհամարհական արտահայտություններ, այլ ոչ թե բովանդակային պատասխաններ։

Իշխանությունը կարող է անտեսել ընդդիմությանը, բայց իրավունք չունի անտեսելու պետության շահը։ Սահմանադրությունը չի կարող դառնալ այն փաստաթուղթը, որով օրվա իշխանությունը կփորձի ազատվել սեփական պատմական և քաղաքական պատասխանատվությունից։

Եվ ի վերջո իշխանության կեցվածքը մի բան է փաստում, որ իրենց հորինած նոր Սահմանադրությունը ոչ թե սպասարկելու է Հայաստանի Հանրապետության շահը, այլ՝ Ադրբեջանի առաջադրած նախապայմանների տրամաբանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30