Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է սովորենք գնահատել ու աջակցել իրար և բացառել խարանն ու խտրականությունը. Արման Թաթոյան

Հոկտեմբեր 10,2021 22:42

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է:

Հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։
Նրանք էլ բոլորիս պես ունեն արժանապատվություն, զգացմունքներ և գնահատաման արժանի ներուժ:

Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները:
Հոգեկան առողջության ոլորտի բազմաթիվ խնդիրներ են շարունակում մնալ չլուծված:

Պատշաճ երաշխավորված չեն, օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների իրավունքները. լուրջ խնդիր է բժշկական ծառայությունների հասանելիությունը հատկապես մարզերում, կայացած չէ ներառական կրթության համակարգը, հաճախ են լուրջ բարդությունների առաջ կանգնում ծնողները՝ սկսած երեխայի համար անհրաժեշտ կրթություն ապահովելուց, հասարակությունից երեխայի մեկուսացում թույլ չտալուց մինչև աշխատել-չաշխատելու անլուծելի երկընտրանքը:

Խրոնիկ խնդիրներ ունի հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների ապահովումը: Չկան անհրաժեշտ համայնքահեն ծառայություններ, թերի են կառավարումն ու վերահսկողությունը, անհիմն ձգձգվում են դատական գործընթացները ու մարդկանց դնում տարիների քաշքշուկների մեջ, չկա պատասխանատու մարմինների միջև գործառույթների հստակ տարանջատում և այլն:

Այս ամենին զուգահեռ, գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը:
Բավարար չէ մասնագետների քանակը, խիստ թերի են մասնագիտական վերապատրաստումները, ինչը թույլ չի տալիս ոլորտը զարգացնել միջազգային պահանջներին համահունչ:

Անընդունելի են հոգեբուժարաններում կամ այլ հատուկ հաստատություններում աշխատանքային պայմանները, ցածր է աշխատողների սոցիալական երաշխիքների մակարդակը: Այս ամենն էլ անմիջական բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան առողջության և մատուցվող ծառայությունների որակի վրա:
Իսկ գործնականում էլ շատ են դեպքերը, երբ հարցերը լուծվում են ոչ թե պետական քաղաքականության, այլ մասնագետների անձնական ջանքերով ու նրանց անձնական բարեխղճության շնորհիվ:

Ինքս շարունակելու եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում հետևողական քայլերով նպաստել այս ոլորտի խնդիրների լուծմանը:
Պետք է սովորենք գնահատել ու աջակցել իրար և բացառել խարանն ու խտրականությունը:

Արման ԹԱԹՈՅԱՆ
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031