Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և IODA-ի ներկայացուցիչների հանդիպմանը անդրադարձ է կատարվել կալանքը քաղաքական հակառակորդների նկատմամբ որպես պատժի գործիք կիրառելու դեպքերին

Սեպտեմբեր 29,2026 16:26 Share

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովում հյուրընկալել են «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության անդամների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների հետևողական քայքայման վերաբերյալ կոնկրետ փաստեր։

Առանձին անդրադարձ է կատարվել կալանքի՝ որպես խափանման միջոցի չարաշահմանը և այն քաղաքական հակառակորդների նկատմամբ որպես պատժի գործիք կիրառելու դեպքերին։

Հայաստան դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել