Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ֆիոլետովոյում քվեարկության օրը ընտրողների թիվը 126-ով փոփոխվել է

Հոկտեմբեր 22,2021 23:00
yntrutyun

Հոկտեմբերի 17-ին Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ էին: Մոլոկաններով բնակեցված գյուղում համայնքի ղեկավար ու ավագանու անդամ էին ընտրում: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնաառաջադրվել էր 3 թեկնածու՝ Ալեքսեյ Չիչյովը, Վալերի Նազարովը եւ Պավել Զադորկինը: Իսկ ավագանու 5 տեղի համար պայքարում էր 13 թեկնածու:

Թիվ 24/1 ընտրատեղամասում ընտրողների թիվը նախական եղել է 931, իսկ քվեարկության օրը դարձել՝ 805. «Դա հավանաբար կապված էր ժամկետանց անձնագրերի հետ: Հիմա, եթե անձնագրերը 6 ամսվա վավերականության մեջ չեն, այդ մարդիկ ընտրողների ցուցակից դուրս են մնում: Թեպետ ընտրության իրավունքից չեն զրկվում, հետո իրենք կարող են տեղեկանքով ընտրել»,- ասաց թիվ 24 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը:

Թեեւ ընտրելու իրավունք նշված անձանց տրվել է, սակայն լրացուցիչ ցուցակով ընտրության ոչ ոք չի մասնակցել: Համայնքում 805 ցուցակային թվից ընտրությանը մասնակցել է ընդամենը 224-ը: Իսկ 103 ձայնով Ալեքսեյ Չիչյովն ընտրվել է  համայնքի ղեկավար:

Վռամ Վանյանի խոսքով՝ ո՛չ ընտրության օրն են բողոքներ ստացել, ո՛չ էլ բողոքարկման ժամկետներում վերահաշվարկի դիմում-բողոք ընտրատարածքում ի գրանցվել. «Վերահաշվարկի պահանջ ոչ մեկի կողմից չի եղել: Հանձնաժողովի անդամներից հատուկ կարծիք ունեցող չի եղել, բոլորն արձանագրությունը ստորագրել են, որեւէ խնդիր ու ահազանգ չենք ստացել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031