Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Կառավարությունը շահագրգռված է ՏՏ ոլորտի հետ սերտ համագործակցությամբ

Նոյեմբեր 15,2021 22:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Service Titan, Vineti, Robomart, Krisp, SuperAnnotate, Podcastle ընկերությունների ներկայացուցիչներին:

Վարչապետը կարևորել է ՏՏ ոլորտում գործող վերոնշյալ ընկերությունների հաջողություններն ու հույս հայտնել, որ նրանց հաջողությունները մյուս կազմակերպությունների համար կդառնան օրինակելի: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի հաջողակ ընկերությունների թիվը մեր երկրում գնալով ավելանա: Այդ նպատակով գործադիրը պատրաստ է լսել մասնավոր հատվածի խնդիրները, ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ առաջարկություններն ու դիտարկումները, իր գործիքակազմի շրջանակում նպաստել այս բնագավառի շարունակական առաջընթացին:

Այս համատեքստում ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են իրենց կազմակերպությունների գործունեությանը, Հայաստանում ստարտափների զարգացման հնարավորություններին, ՏՏ բնագավառի ներուժին ու կարողություններին, գիտության ոլորտի զարգացմանը, կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Վարչապետը և ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունը և անդրադարձել համատեղ նախագծեր ու ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է այս ոլորտի հետ սերտ համագործակցությամբ և առաջարկել պատասխանատու գերատեսչությունների հետ շարունակել քննարկումներն այդ ուղղությամբ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930