Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս տնօրենին սոցցանցում անվանել է «սպիտակ թուրք»․ Սյունիքի դատախազությունն է զբաղվում դեպքի հանգամանքներով

Դեկտեմբեր 13,2021 23:55

Aravot.am-ի տեղեկություններով, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը դեկտեմբերի 10-ին  ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իր դիմումում մասնավորապես նշել է, որ կոմբինատի ավտովարորդ 44-ամյա Կարեն Սարգսյանը, դժգոհ լինելով կարգապահական խախտման փաստով իր նկատմամբ իրականացվող քննությունից, «Ֆեյսբուք» սոցցանցի իր օգտահաշվին կատարել է գրառում։

Աշխատակիցը տնօրենին անվանել է «սպիտակ թուրք»։ «Սպիտակ թուրքը» որոշել է ստորագրել իր աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանը, եկել է ժամանակը «սպիտակ թուրքին» ցույց տալու իրեն բնորոշ բույնը»,-գրել է Կարեն Սարգսյանը։

Ըստ կոմբինատի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովի, Կարեն Սարգսյանը հրապարակային հարթակում տեղադրված գրառմամբ թիրախավորել եւ վիրավորել իր անձը՝ շեշտելով ազգային պատկանելիությունը՝ միտում ունենալով ընթերցողների մոտ հարուցելու թշնամանք ռուս ազգի նկատմամբ:

Սինյակովի դիմումը ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն, դեպքի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031