Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ արտգործնախարարը մտահոգությամբ է արձագանքել զորախումբ ուղարկելու ՀԱՊԿ որոշմանը. «Ազատություն»

Հունվար 06,2022 22:15

«Ազատություն» ռ/կ. ԵՄ արտգործնախարարը մտահոգությամբ է արձագանքել ղազախստանյան իրադարձություններին, այդ թվում՝ խաղաղապահ զորախումբ ուղարկելու ՀԱՊԿ որոշմանը։

«Քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն։ Արտաքին ռազմական աջակցությունը հիշողություններ է արթնացնում իրավիճակների մասին, որոնցից անհրաժեշտ է խուսափել»,- Թվիթերում գրել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ առանց հստակ մանրամասների։

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս ճգնաժամի հանգուցալուծմանը»,-ընդգծել է նա։

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Բորելի խոսնակը. անդրադառնալով Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու ՀԱՊԿ որոշմանը՝ խոսնակը պնդել էր. «Նմանատիպ ցանկացած միջամտություն պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31