Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ը որեւէ ազդեցություն չունի ՀՀ անվտանգության ապահովման վրա»․ Արման Եղոյան

Սեպտեմբեր 14,2026 16:10 Share

«Եթե դուք տեսնում եք, որ կա այլընտրանք ՀԱՊԿ-ին, խնդրում եմ եկեք և ներկայացրեք»,- խորհրդարանում իր ելույթում իշխող ուժին դիմելով՝ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը նաեւ հեգնեց իրենից առաջ ելույթ ունեցած Ռուբեն Ռուբինյանին՝ ասելով, որ նրա ելույթը շատ էմոցիոնալ էր ու պաշտպանում էր մեր երկրի շահերը․ «Այո, պաշտպանում էր, պաշտպանում էր շահերը մեր երկրի այն օրը, երբ սխալ բանակցությունների արդյունքում, սխալ ճանապարհների արդյունքում, դիվանագիտական բազմաթիվ ձախողումների արդյունքում մենք ունեցանք խնդիրներ, ունեցանք զոհեր: Այդ օրը ճիշտ է խոսել այս ձեր ասած թեմայի մասին»։

ՀԱՊԿ-ի հետ կապված էլ Նարեկ Կարապետյանն ասաց՝ ՀԱՊԿ-ի հետ մենք հարցեր ունենք, պետք է պարզենք․ «Այդ հարցերը հիմնականում վերաբերում են Ջերմուկի հետ կապված, Վարդենիսի հետ կապված հարցերին և դրա մասին մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք: Եթե դուք տեսնում եք, որ կա այլընտրանք ՀԱՊԿ-ին, խնդրում եմ եկեք և ներկայացրեք»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ավելի ուշ իր ելույթում, իշխող ուժը ներկայացնող Արման Եղոյանը պատասխանեց՝ հայտարարելով՝ ՀԱՊԿ-ը որեւէ ազդեցություն չունի ՀՀ անվտանգության ապահովման վրա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930