Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ որոշում կկայացնի դատարանը Դավիթ Տոնոյանի կալանքը փոխելու հարցով. դատարանի որոշումը՝ հունվարի 24-ին

Հունվար 21,2022 16:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 21-ին քննվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը: Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։

Դռնփակ դատական նիստի ընթացքում քննարկելով միջնորդությունը՝ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ:

Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ դատարանը Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդության հետ կապված որոշումը կհրապարակի 24-ին՝ երկուշաբթի օրը՝ ժամը 11.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31