Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ կառուցվածքի բովանդակային փոփոխության մասին հայեցակարգը պատրաստ է

Փետրվար 09,2022 17:53

Առաջիկա օրերին՝ մինչեւ շաբաթվա վերջ, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը շրջանառության մեջ կդնի ՊՆ կառուցվածքի բովանդակային փոփոխության մասին հայեցակարգը։ Այս մասին այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ինչու է ուշանում ՀՀ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգը։

«Այն քննարկվելու է նաեւ  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում։ Փաթեթն ամբողջությամբ առաջիկա օրերին կլինի հանձնաժողովում։ Այն գաղտնի չէ։ Բաց ենք լսելու քննադատություններ, որովհետեւ ինչ անում ենք՝ անում ենք պատերազմի ժամանակ աչքի զարնած թերությունները շտկելու համար»,-վստահեցրեց Սուրեն Պապիկյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28