Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բացվել է 44-օրյա պատերազմում հայրենիքի համար կյանքը զոհաբերած Միսակ Խաչատրյանի հիշատակին նվիրված խաչքար

Մարտ 01,2022 21:12 Share

Այսօր Գյումրիում բացվել է 44-օրյա պատերազմում հայրենիքի համար կյանքը զոհաբերած Միսակ Վարուժանի Խաչատրյանի հիշատակին նվիրված խաչքար։ Ժամկետային զինծառայողը հերոսի նման կռվել է, մասնակցել թեժ մարտերի, պատերազմի օրերին պարգևատրվել «Արիության» մեդալով։ 14-օր համառ մարտեր է վարել թշնամու դեմ, հանուն հայրենիքի հերոսի մահով նահատակվել հոկտեմբերի 10-ին՝ հատուկ առաջադրանքը կատարելիս։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել