Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արմեն Փամբուխչյանը կնշանակվի ԱԻ նախարար

Ապրիլ 11,2022 23:15

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Ապրիլի 1-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել: Փիլոյանը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930