Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Վանեցյանն ինչ անում է՝ ճիշտ է անում, մենք իր հետ ենք»․ Իշխան Սաղաթելյան

Ապրիլ 17,2022 22:42

«Այս պահին մեր խմբակցությունը քննարկում է, թե միջոցառումները որ ուղղություններով եւ ինչպես են լինելու։ Ըստ այդմ կորոշենք, թե ով, որտեղ եւ ինչ խնդիր է լուծելու»,-Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Իր հերթին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը լրագրողներին տեղեկացրեց․ «Պայքարը լինելու է ապակենտրոն եւ ցանցային։ Բոլոր իրական ուժերը մասնակցություն ունենալու են։ Սա երբեք ուշացած չէ։ Մենք ունենք ծրագիր՝ սկզբից մինչեւ վերջ, առաջիկայում հայտարարություն կանենք եւ կանցնենք գործի»։

Իշխան Սաղաթելյանը հավելեց․ «Հանուն ՀՀ-ի եւ Արցախի՝ հայ մարդը պետք է դուրս գա պայքարի, եւ վստահեցնում եմ, որ այս իշխանությունը երկար կյանք չունի։ Այստեղ մարդիկ չեն հավաքվել որեւէ մեկին իշխանության բերելու համար կամ որեւէ մեկի շուրջ։ Եկել են՝ հանուն Արցախի եւ ՀՀ-ի։ Արթուր Վանեցյանն ինչ անում է՝ ճիշտ է անում, մենք իր հետ ենք։ Բոլորս ունենք մեկ նպատակ, մեկ օրակարգ։ Պայքարն ունենալու է հաղթական ավարտ»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ այսօրվանից նստացույց են անում Ազատության հրապարակում․ մի պահ ոստիկանները քաշքշել են քաղաքացիներին։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930