Լրահոս
Օրվա լրահոսը

«6 կետերի վերաբերյալ Բաքվից պաշտոնական որեւէ պատասխան չենք լսել». Փոխարտգործնախարար

Հունիս 06,2022 17:36 Share

Այսօր արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին լրագրողները ԱԺ-ում հարցրեցին՝ Հայաստանի ներկայացրած 6 կետերի վերաբերյալ Բաքուն իր տեսակետը հայտնե՞ց, թե՞ չէ: Նա պատասխանեց. «Պաշտոնական որեւէ պատասխան չենք լսել: Գիտեք, որ մամուլում տարբեր շահարկումներ կային, բայց որևէ պաշտոնական դիրքորոշման մասին ես ինքս տեղյակ չեմ»:

Հարցին՝ ինչպե՞ս են բանակցությունները ընթանալու, երբ երկու կողմերը ներկայացրել են առաջարկություններ, բայց ադրբեջանական կողմը հայտարարում է, որ չի ընդունելու Հայաստանի առաջարկությունները՝ փոխարտգործնախարարը պատասխանեց, որ բանակցությունների նպատակը հենց համաձայնության գալն է, որպեսզի համադրեն երկու կողմերի մոտեցումները, իսկ բանակցությունները երբ կլինեն՝ բանակցությունների կոնկրետ օրը դեռ որոշված չէ. «Կա նախնական պայմանավորվածություն կողմերի»:

Հարցին՝ վարչապետը նշում էր, որ պետք է լինի հայելային հետքաշում, որ գան սահմանազատման, հիմա վարչապետի ասած սկզբունքը լինելո՞ւ է, թե՞ առանց հետքաշման գնալու ենք սահմանազատման՝ Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ հարցը եւս քննարկման փուլում է, այդ առաջարկը սեղանին է:

Հայկական կողմը վերջին շրջանում նախկին ջանասիրությամբ չի պնդում հայելային հետքաշման պահանջը, ինչո՞վ է դա պայմանավորված՝ փոխարտգործնախարարը պատասխանեց. «Չի կարելի պնդել, որ հայկական կողմը չի պնդում: Բանակցային գործընթացը գաղտնի է եւ մենք ներկա չենք, թե բանակցային սեղանի շուրջ ինչպես է գնում, ես էլ բանակցային թիմի մաս չեմ: Բայց ձեզ հայտնի է, որ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է ու մեր առաջարկն ուժի մեջ է: Ինչպես վարչապետն էլ մի շարք առիթներով նշել է՝ մեր դիրքորոշումն անփոփոխ է այդ հարցում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930