Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանն ու Անն Լույոն ընդգծել են ենթակառուցվածքների զարգացման, ջրային և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հունիս 06,2022 21:03

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի արդիական հարցերը: Փոխվարչապետը կարևորել է հատկապես տնտեսական հարցերով ճանապարհային քարտեզի հաստատումն ու համատեղ ջանքերի շնորհիվ դրա շարունակական իրականացումը: Երկուստեք ընդգծվել են ենթակառուցվածքների զարգացման, ջրային և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում տարածաշրջանային տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930