Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների փորձի փոխանակման հնարավորություն, բժշկական կենտրոնների միջև կապ. Ավանեսյանը և ՀՀ-ում Սերբիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Սերբիա համագործակցության ուղղությունները

Օգոստոս 01,2022 17:27 Share

Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է. առողջապահության ոլորտը կարող է դառնալ հիմնական առանցքներից: Առաջիկայում Բելգրադում ՀՀ դեսպանության բացումը նոր շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Գործընկերներն առանձնացրել են համագործակցությունը զարգացնելու ուղղություններ՝

  • բժիշկների փորձի փոխանակման հնարավորություն,
  • բժշկական կենտրոնների միջև մշտական կապ,
  • առողջության առաջնային պահպանմանօղակի բարեփոխումներ,
  • բժշկական թիմերի փոխայցելություններ,
  • արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների ստեղծում:

Քննարկվել է նաև նշված ոլորտներում համագործակցության հուշագիր կնքելու հարցը:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել