Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանիների իրավունքներ. Գրիմմ եղբայրների նորահայտ հեքիաթը

Օգոստոս 09,2022 20:00

Օրերից մի օր Աստված հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում իր ստեղծած աշխարհում։ Հրեշտակներին հրավիրեց  աստվածային անվտանգության վեհաժողովի։ Հրեշտակները մանրամասն ներկայացրեցին աշխարհում տիրող վիճակը՝ կենդանական աշխարհի դաժան պայքար, գիշատիչների կողմից բուսակեր կենդանիների, նրանց անմեղ ձագերի  հոշոտում և այլն։ Աստված հուզվեց և հանձնարարեց հրեշտակներին՝ կազմել կենդանական աշխարհի ժողովրդավարական սկզբունքներ և  կենդանիների իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագիր։ Կարժ ժամանակ անց հրեշտակները ներկայացրեցին կենդանական աշխարհի ժողովրդավարական սկզբունքները․

-Ամեն կենդանատեսակի համար, անտառներում, լեռներում, տափաստաններում և այլուր ստեղծվում են ինքնիշխան տարածքներ՝ բորենիների, գայլերի, արջերի, նաև ոչխարների, այծերի․ ճագարների պետություններ։ Բոլոր կենդանիները փոխադարձորեն ճանաչում են միմյանց սուվերեն տարածքները և հաստատում դիվանագիտական հարաբերություններ։

-Բոլոր կենդանական պետությունները ստորագրում և վավերացնում են կենդանիների իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագիրը։

Աստված հուզվեց և հանձնարարեց հրեշտակներին մեկ ամսվա ընթացքում կյանքի կոչել մշակված աստվածային դրույթները։

Այսպիսով, մեկ ամիս անց ստեղծվեցին բորենիների, գայլերի, արջերի, ոչխարների, այծերի և այլ բոլոր տեսակի գիշատիչ և բուսակեր կենդանիների պե  տություններ։ Բոլոր կենդանիների երկրները փոխադարձ ճանաչեցին միմյանց սահմանները և դեսպաններ փոխանակեցին։ Բուսակեր կենդանիներից՝ ոչխարների  աչքերից արցունքներ էին թափվում՝ վերջապես իրենք և իրենց գառնուկները հանգիստ ապահով կարածեն: Նրանք անկեղծորեն հավատում և սերտում, անգիր էին անում աստվածային, կենդանիների իրավունքների մասին հռչակագիրը։ Ոչխարաստանում ձևական բանակ ստեղծվեց, բայց բոլոր ոչխարներն ամեն բան անում էին, որ հանկարծ իրենց գառնուկները չծառայեն։ Ոչխարների հսկայական սփյուռք կար Աղվեսաստանում, Շնագայլաստանում։ Եվ ոչխարները համարում էին, որ աղվեսներն ու շնագայլերը ոչխարասերներ են և իրենց կպաշտպանեն հարևան բորենիների հարձակումներից։ Ի տարբերություն ոչխարների, այծերը սրում էին իրենց եղջյուրները, պահպանելով իրենց Այծաստանի սահմանները։

Մի քանի տարի անց, բորենիների ոհմակը հարձակվեց Այծաստանի վրա և մեծ կորուստներ կրելով նահանջեց։ Բորենիների հաջորդ թիրախը դարձավ  անպաշտպան Ոչխարաստանը։ Բորենիները հոշոտեցին  հազարավոր ոչխարներ և գառնուկներ, հայտարարելով, որ այլևս Ոչխարաստան գոյություն չունի, այն Բորենիստանի անբաժան, պատմական մասն է։

Եվ ի՞նչ էին անում խեղճուկրակ ոչխարները։ Նրանք հավաքվում էին Աղվեսաստանի, Շնագայլաստանի դեսպանատների առջև և թախանձագին խնդրում փրկել իրենց և իրենց գառնուկներին։

«Թարգմանությունը»՝ ԱվԵտիք Իշխանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031