Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում ավտովթարի է ենթարկվել ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն և նրան ուղեկցող Nissan-ը. shamshyan.com

Նոյեմբեր 11,2022 21:44

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Nissan-ը նույնպես հաշվառված է ԱԺ հաշվեկշռում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Վթարի առիթով Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ զանգերի և նամակների համար:

Ամեն բան նորմալ է. ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել և ոչ մեկ չի տուժել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930