Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Որոշվում են 2022 թվականի 10 լավագույն մարզիկները

Դեկտեմբեր 21,2022 18:18

Double Tree by Hilton Yerevan հյուրանոցում այս պահին շարունակվում է 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկ» մրցույթը: Ցերեկը քվեարկեցին մարզական լրագրողները: Նրանցից «փոխանցավազքն ընդունել են» ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները: Քվեարկության ավարտին կհաշվարկվեն միավորները եւ կհրապարակվեն լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկների անունները:

Քվեարկությունը իրականացնող հանձնաժողովում Aravot.am-ին տեղեկացրին, որ հավատարմագրվել է ընդամենը 15 լրատվամիջոց, իսկ ազգային ֆեդերացիաները հաստատել են ազգային հավաքականների գլխավոր մարզիչների մասնակցությունը քվեարկությանը:

2022 թվականին Հայաստանի մարզիկները 13 մարզաձեւից ընդհանուր առմամբ նվաճել են ռեկորդային թվով՝ 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: ԿԳՄՍ նախարարությունը կազմել է 25 հավակնորդների ցուցակ, որոնցից բալային համակարգով ընտրվելու են տասը լավագույնները: Այս տարի էլ չի լինելու մարզիկների համարակալում: Բոլոր տասն էլ ճանաչվելու են լավագույն: Պարզապես, ցուցակը հրապարակվելու է այբբենական կարգով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031