Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի». Արման Թաթոյան

Դեկտեմբեր 23,2022 23:33

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն 12-րդ օրն է` Արցախի շրջափակված լինելու պատճառով, դեղատներում սպառվում է դեղորայքը, մարդիկ զրկված են կենսական անհրաժեշտության իրերից, սննդամթերքից։

Ադրբեջանի իշխանությունները մտադրված քայլերով Արցախը տանում են հայաթափման, Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջման՝  120,000 խաղաղ բնակչությանն ամբողջությամբ մեկուսացնելով արտաքին աշխարհից։

Սա ադրբեջանական հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս է։ Նրանք այս անգամ պարզապես փոխել են մեթոդները և իրենց քաղաքականությունն իրականացնում են իրենց բնապահպան հռչակած, բայց Կառավարության կողմից ֆինանսավորվող մարդկանց միջոցով։

Ադրբեջանի նպատակն Արցախի ժողովրդի մոտ հուսահատության, անելանելիության զգացում առաջացնելն է, ինչը կստիպի մարդկանց, ըստ ադրբեջանական ծրագրի, լքել Արցախը:

Այո, Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի:

Մենք մեզանից կախված ամեն ինչ պետք է անենք` խափանելու համար Ադրբեջանի իշխանությունների ծրագիրը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031