Լրահոս
Օրվա լրահոսը

Քուվեյթի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել

Փետրվար 25,2023 12:21

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին և վարչապետ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Սաբահին՝ Անկախության օրվա առթիվ:

Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ վսեմություն,

Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի իրացնել Հայաստանի և Քուվեյթի միջև առկա  համագործակցության մեծ ներուժը՝ նոր լիցք հաղորդելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և առաջընթաց»։

Քուվեյթի Պետության վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Հաստատակամ ենք համատեղ ջանքերով Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում՝ ի շահ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և երջանկություն, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև առաջընթաց»։

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728