Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Խաչատրյան․ «Պուտինն ուզում է վերականգնել ցարական Ռուսաստանը, որտեղ Հայաստանը իրավազուրկ ծայրամաս էր»

Փետրվար 25,2023 19:47

«Ռուսաստանի ջղագրգիռ պահվածքը ոչ այնքան թելադրված էր վտանգներով, որ Հայաստանը կհեռանա Ռուսաստանից, այլ նրանով, որ նրանք սովոր չեն, որ Հայաստանը ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու քաղաքականություն է սկսել վարել»,-այս մասին այսօր «ԵՄ դիտորդներ․ անվտանգային նոր հնարավորություններ եւ ռիսկեր» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝  2018-ից հետո հիմնական փոփոխությունն այն էր, որ Հայաստանում ասպարեզ եկավ նոր քաղաքական սերունդ, ոչ միայն իշխող քաղաքական ուժը,   սկսեց ձեւավորել ինքնուրույն լինելու համոզումը․«Եվ դա  երաշխավորում է մեր ապագայի հարցերի լուծումը, դա  երաշխիք է, որ ինքնուրույն  լուծումներ կգտնենք։ Ես միշտ մտածել եմ՝ լավ, էդ երեսուն տարվա հիմնական սխալը որն էր՝  կոռուպցիայի մեջ թաղվելը,  այլասերումները բոլոր ոլորտներում, ինչն էր հիմնական դրդիչ մթնոլորտը, որովհետեւ կոպիտ ասած՝ վստահ էին, որ ռուսները չեն թողնի մեզ նեղացնեն, հույսը դնում ես ուրիշի վրա, քեզ ամեն ինչ թույլ ես տալիս։ Իսկ երբ դու հույսդ դնում ես քեզ վրա,  դու քեզ հաշիվ ես տալիս, պատասխանատվություն է առաջանում, ու այլեւս քեզ փրկող չի լինելու, դու պիտի քեզ փրկես։ Սա ամենակարեւոր փոփոխությունն է,  որ տեղի է ունեցել Հայաստանում»։

Նրա խոսքով՝ վերջին 30 տարիներին Հայաստանում կային կարծիք ձեւավորող հեղինակություններ, քաղաքական ուժեր, որոնք ապագայի հարցերն էին լուծում։ Նրանց Խաչատրյանը, ինչպես ինքն ասաց, պատկերացնում է «Марыся и Наполеон» ֆիլմով․ «Երբ Մարըսիան պետք է գնար Նապոլեոնի ննջասենյակ, կարծիք ձեւավորողներն ասում էին՝ անպայման կասես՝  а Польաа?: էս հոգեբանությունը մեզ մոտ խորը նստած էր։ Հիմա էլ տեսնում ենք, որ նրանք, ովքեր հուշում են՝ а Польաа, խառնվել են իրար, որովհետեւ էլ Մարըսիա չկա, որ գնա, իրենք Մարըսիա են ման գալիս։ Երբ Մարըսիա չկա, ո՞վ ասի, ուրեմն իրենք պիտի խոսեն։ Այս ՝  а Польաа-ն դուրս է եկել։ Մենք այլեւս Մարըսիայի դերում չենք։ Շատ էական է, որ մենք այդ՝  а Польաа հոգեբանությունից դուրս գանք»։

Վիգեն Խաչատրյանի համոզմամբ՝  այլեւս երբեք Խորհրդային Միություն չի առաջանալու։ Ասաց․«Կան մարդիկ, որ այդ Խորհրդային միությունը․․․ Վլադիմիր Պուտինը շատ ցինիկ ձեւով ասաց՝  бывшая царская Россия под именем СССР։ Չի կարող Ռուսաստանը երբեւիցե ունենալ Խորհրդային Միության հնարավորությունները, պաշտպանունակությունը, տնտեսությունը եւ այլն։ Եվ այդ մարդն անկեղծ է, ուզում է վերականգնել ցարական Ռուսաստանը, որտեղ Հայաստանը իրավազուրկ ծայրամաս էր, որտեղ դպրոցներն էին արգելված, մշակույթն էր արգելված, որտեղ հայերը, երբ հայտնվում էին Ռուսաստանում՝ ավելի շատ ռուս էին, քան բուն ռուսները։ Հետեւաբար մենք դատապարտված ենք մեր այս վերջին չորս տարվա քաղաքականությունը խորացնելու, ինքնուրույն քաղաքականություն վարելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Հերիք չի պոռոտախոսեք՞ Հա ինքնուրույն լուծումներ կգտնեք։ Գիտենք ձեր տված հարցերը ու գտած ինքնուրույն պատասխանները։
    Ավելի լավա միջանցք տանք թե Գորիս Կապան ճանապարհը տանք։
    Ավելի լավա Արցախը կորցնենք թե Հայաստանը՞ Ավելի լավա Սյունիքը տանք Արարատյան դաշտը՞

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728