Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակավորված անձինք հարձակվել են Շահե Աճեմյանի վրա. 168.am

Մարտ 03,2023 17:38 Share

Երեկ երեկոյան մոտավորապես ժամը 22։30-ի սահմաններում Արզումանյան փողոցում դիմակավորված երկու անձինք հարձակվել են ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի վրա, հարվածել են նրա գլխին, սակայն, երբ վերջինս նրանցից մեկին հարված է հասցրել՝ դիմակավորված անձինք թողել ու հեռացել են։

168.amի հետ զրույցում, պատմելով միջադեպի մանրամասների մասին, Շահե Աճեմյանն ասաց, որ չգիտի, թե հարձակվողներն ովքեր են եղել, իր համար պարզ չէ։

«Ես թշնամի շատ ունեմ, իսկ երբ մարդ թշնամի է ունենում, իր վրա հարձակում կլինի, ու այդքան թշնամու միջից, չի իմանա՝ ով է հարձակվողը։

Ապրում եմ Արզումանյան-Շինարարներ խաչմերուկում, երեկոյան իջա խանութ, ճանապարհին հետևից հարվածեցին գլխիս, պարանոցիս։ Հասցրեցի շրջվել ու տեսա՝ երկու անձ էին, երկուսն էլ՝ դիմակավորված, մեկին հասցրեցի հարվածել, նա ընկավ, երկու-երեք քայլ հետ գնացի, գետնին ընկածը վեր կացավ, ու երկուսն էլ հեռացան։ Իրենց արտաքինից դատելով՝ երիտասարդ էին, մոտ 25 տարեկան կլինեին։

Առաջին անգամ է, որ ինձ հետ նման բան է տեղի ունենում։ Ոստիկանություն չեմ դիմել, ոչ էլ դիմելու եմ, որովհետև այսօրվա ոստիկանության նկատմամբ հավատ չունեմ, և գուցե այդ հարձակումն իշխանության կողմից կազմակերպված է»,- նշեց Շահե Աճեմյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031