Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչպես է դաշնակցական պատգամավորը Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց հետո փախչում (Տեսանյութ). «Հայկական ժամանակ»

Մարտ 31,2023 22:30

Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածներ հասցնելուց հետո փախչում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածներ հասցրել նրան, ինչից հետո փախել էր այդ սենյակից և թաքնվել ԱԺ շենքի կանանց սանհանգույցում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

«Երկիր»-ի խմբագիր Վահե Սարգսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ հավաստի աղբյուրի լրատվականը տարածել է Մհեր Սահակյանին վարկաբեկելու նպատակ հետապնդող  տեսանյութ։

Տեսանյութն ակնհայտորեն մոնտաժված է, որտեղ ներկայացված են ժամանակագրորեն միմյանց հակասող կադրեր։

Այսպես, ըստ տեսանյութի, դեպքը տեղի է ունեցել 11։15-ին։ Հաջորդ կադրում երևում է վազող մարդու կադր ժամը 11։08-ին, իսկ ահա երրորդ կադրում պատկերված են ԱԺ միջացքները ժամը 11։25 րոպեին։

Հիշատակության արժանի է հատուկ պահպանվող պետական շենքի ներքին տեսագրությունների հայտնվելը հավաստի աղբյուրի լրատվականում։

Ինչևէ, հիմա էլ վահագնալեքսանյանները և տարոնչախոյանները մեզ ուզում են համոզել, որ Մհեր Սահակյանը ԱԺ միջանցքներում «վազել է» շուրջ 17 րոպե։

Քանի կար, ասում էին «թաքնվել է զուգարանում», հիմա էլ ասում են`«վազելով փախել է»՝ հերքելով զուգարանում թաքնվելը։

Հասկանում ենք` հարվածը ծանր է եղել և ցավոտ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031