Լրահոս
Օրվա լրահոսը

Միավորված գործի դատաքննությունը կսկսվի 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին

Հունիս 24,2026 13:30 Share

Սահմանադրական դատարանը հունիսի 21-ին աշխատակարգային որոշումներ կայացրեց, մասնավորապես,
ՍԴԱՈ – 109, ՍԴԱՈ – 110, ՍԴԱՈ – 111, ՍԴԱՈ – 112, ՍԴԱՈ – 113, ՍԴԱՈ – 114, ՍԴԱՈ – 115, ՍԴԱՈ – 116, ՍԴԱՈ – 117, ՍԴԱՈ – 118, ՍԴԱՈ – 119, ՍԴԱՈ – 120, ՍԴԱՈ – 121, ՍԴԱՈ – 122, ՍԴԱՈ – 123, ՍԴԱՈ – 124, ՍԴԱՈ – 125, ՍԴԱՈ – 126, ՍԴԱՈ – 127, ՍԴԱՈ – 128, ՍԴԱՈ – 129, ՍԴԱՈ – 130, ՍԴԱՈ – 131։

Այն կապված էր «Ուժեղ Հայաստան»  կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի հետ։

Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ երրորդ անձ ներգրավվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Բացի այդ, որոշվեց միացյալ քննել դիմումը։

Ըստ դիմումատու կուսակցությունների՝ այս վեճով անհնարին է Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանի, Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանի մասնակցությունը։ Դիմումատու կողմը նշել էր, «քանի որ …կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»։

Միավորված գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը։

Գործի դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930