Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը Պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Ապրիլ 04,2023 19:22 Share

Ապրիլի 4-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չոլակուի հետ։

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկուստեք արժևորվել է Ռումինիայի խորհրդարանում հայկական համայնքի ներկայացվածությունը, ինչպես նաև բարձր է գնահատվել ռումինահայ համայնքի՝ որպես երկու երկրները կապող յուրօրինակ կամրջի դերը: Գոհունակությամբ նշվել է նախօրեին Պատգամավորների պալատում կազմակերպված՝ ռումինահայ գործչի նվիրված ցուցահանդեսը և մշակության բնույթի միջոցառումների շարունակական անցկացումը, որոնք օբյեկտիվորեն ներկայացնում են երկու ժողովուրդների անցյալը և նախանշում ապագայի հեռանկարները:

Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը Պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության ներգրավածության և հստակ քայլերի անհրաժեշտությունը տարածաշրջանում լարվածության հետագա սրման կանխման, կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերի հաջողման համար: Նախարարը շեշտել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականը և ընդգծել միջազգային իրավունքի նորմերին հետևելու կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930