Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ արարքը թասիբով հայի արարք է». Արամ Նիկոլյան

Ապրիլ 15,2023 11:23

«Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը երբեւիցե չի հարում ինչ-որ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը, ունի իր տեսլականն այս ամեն ինչի վերաբերյալ»,-երեկ ոստիկանությունից դուրս գալուց հետո կարճ տեսանյութ է տարածել Արամ Նիկոլյանը՝ անդրադառնալով իր արարքին:

Հիշեցնենք, երեկ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ նա Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր հանել դահլիճից։  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաներից սուլել էին, երբ դահլիճ էին բերել Ադրբեջանի դրոշը։ Հայ երկրպագուները սուլել էին նաեւ Թուրքիային։ Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Ըստ նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան  Ալեքսանդր Կոչուբաեւի նախնական տեղեկությունների՝ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով:

«Իմ ցանկությունը եղել է այն, որ ՀՀ մայրաքաղաք Երեւանում չծածանվի Ադրբեջանի դրոշը եւ ամենակարեւորը, որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են կամ փորձում են հարմարվում են ինչ-որ իրավիճակների: Ես ցավում եմ այն կարծիքների համար, որոնք մտածում են՝ իմ արարքը վատ կարող է անդրադառնալ սահմանում կանգնած մեր տղաների վրա: Ես աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, որոնք պահում են  սահմանները՝ որպես ՀՀ քաղաքացի: Եթե կան այդպիսի մարդիկ, որոնք կարծում են, որ պետք է չանեի, որովհետեւ… թող կարծեն իրենց տանը ու փակցնելով Ադրբեջանի դրոշն իրենց տանը՝ փարատվեն դրանով»,- ասում է Արամ Նիկոլյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930