Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։
Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին»:
Կարդացեք նաև
Փաստաբան Վարդուհի Սարգսյանն ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր համացանցում տարածված ադրբեջանական դրոշով տրանսպորտային միջոցի տեսանյութի վարորդը եղել է նոր զորացրված հայ զինվոր, ով իրականում փորձել է քարշ տալ Ադրբեջանի դրոշը փողոցներով, սակայն սխալ ամրակապելու և քամու հետևանքով վերև է բարձրացել և սխալ ընկալվել)))
Մեծ հաշվով, ներկայումս Հայաստանում կարող էր լրիվ այլ լիներ իրականությունը՝ դրա համար էլ մեր արձագանքը այդպես կտրուկ է նման երևույթներին»:


















































