Լրահոս
Օրվա լրահոսը

Սևան-Երևան ավտոմայրուղում մեքենա է գլորվել ձորը, կան զոհեր

Ապրիլ 22,2023 14:45

2023թ. ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղում, «Չայնի» ոլորաններ կոչվող հատվածում, մեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ:

Պարզվել է, որ 2023թ. ապրիլի 21-ին ժամը 10:50-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոմայրուղու 124 կ/մ հատվածում Ա. Զ.-ն իր կողմից վարած «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը, դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը։ Դրա հետևանքով վարորդը և ուղևորուհիներից մեկը ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ, իսկ երկու ուղևորուհիներ ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

Դեպքի առթիվ 21.04.2023թ. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Երեք ուղևորները ճանաչվել են տուժող, ավտովթարից մահացած երկու անձանց վերաբերյալ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հիվանդանոց տեղափոխված անձանց վիճակը գնահատվում է բավարար։
Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930