Լրահոս
Օրվա լրահոսը

«Սնարյադ չունենք, 50 հատ կրակում ենք, հետեւը չկա, Փաշինյանը ի՞նչ անի, Պատրոն Դավոն լափել ա». Սյունեցին՝ բանակում «խոզի լափ ու քյալամ» տալու ու թալանի մասին

Հունիս 28,2023 20:44

«Նախկինում սահմանն ուրիշ տեղ էր, գրավյալ տարածքներից էն կողմ, իսկ հիմա եկել են, մոտիկացել են: Ճիշտ է, սահմանը խախտել են, պիտի Սեւ լճի ափին կանգնեն Սովետական Հայաստանի քարտեզով, դե հիմա մի քանի մետր էս յան, մի քանի մետր էն յան: Բա ո՞վ պիտի գնա Սեւ լիճը պահի, որ թուրքը եկել է առաջ: Բանակը ես ու դու ենք, բա խի՞ չեք գալիս միասին պահենք: Խոսողները շատ են, գործ անողները՝ քիչ, կողքից հաչողը շատ»,- այսպիսին էր սահմանամերձ Սյունիքի մարզի Վաղատին համայնքի բնակիչ, ազատամարտիկ, պահեստազորի սպա Սեյրան Խաչատրյանի համոզմունքը՝ իր պաշտպանած հայրենիքի սահմանների մասին:

Զարմացանք՝ կռված մարդ եք, ո՞նց եք ասում՝ մի քանի մետր էս կողմ, էն կողմ, մեր հայրենիքի սահմաններն են՝ նա բորբոքվեց. «Բա ի՞նչ անեմ, գնում եմ՝ ուժս չի պատում, զենք չունեմ, բյուջեն՝ դատարկ: Էս գյուղի հա՞լ ա, Սերժի ու Քոչարյանի լափածն ա, գյուղում գազ չկա, երեխա չի մնում, որովհետեւ նախկինների թալանն ա: Իսկ պետբյուջեն, մեր հանքերը ո՞ւմ ձեռին ա, գիտե՞ս: Մոլիբդենը, ոսկին, պղինձը նույն թալանչի Սերժի ու Քոչարյանի տակը դրած ա, թող էդքան միլիարդը բերի, զենք առնի, տա ինձ, ես գնամ թուրքի աչքը հանեմ հենց հիմա: Տկլոր հալին ո՞նց գնամ»:

Հուշեցինք, որ արդեն 5 տարի է՝ «Քոչարյանն ու Սերժը» իշխանության չեն, իսկ նոր իշխանությունը եկել էր՝ հենց թալանը հետ բերելու, բերե՞ց: Սյունեցին սկսեց թվարկել նախկինների «թալանները». «Մեր գյուղապետը մեր գյուղի տարածքից 300 հա դաշտը տվել է թալանչիներին, իսկ մեր գյուղի ջահելը 5 հեկտար չունի, արդեն գյուղերը դատարկվում են, դա սովից ա: Ո՞նց վերցնի Փաշինյանը, օրենք կա: Պիտի օրենքներ ընդունի, հանքերը վերցնեն: Էս մեր գյուղն ա, էս հա՞լ ա, նույնն էլ մեր բանակի հալն ա: Առաջ իմ երեխան Մատաղիսում ա ծառայել, շան լափ էին տալիս, Սեյրան Օհանյանը, որ մեծ-մեծ խոսում ա, ես գնացել, տեսել եմ, Մարտակերտում, Մատաղիսում երեխաները խոզի լափ, քյալամ էին ուտում, մեկ էլ մի կտոր ցորեն, այ ըտենց են պահել մեր զինվորին, իսկ էսօր զինվորը տեսնո՞ւմ եք ոնց ա ուտում: Ելակ չէ, պահածոներ ա ուտում, լավ ճաշ, ամեն ինչ: Իսկ իմ երեխան հաց չի կերել, լրիվ տնից ենք տարել՝ բատինկեքը, շորերը»:

Երբ ասացինք, որ անգամ այդ բանակի ժամանակ, երբ ստիպված էիք «տրուսիկ-մայկաները» տնից տանել, մենք ունեինք Արցախ, անառիկ սահմաններ՝ Սեյրան Խաչատրյանը արձագանքեց. «Էլի մենք էինք պահում, գիտեք Քոչարյանի Լյովի՞կն ա պահել: Մենք չեղած զենքով էլ պահել ենք»: Զարմացանք՝ բա եթե Քոչարյանի ժամանակ պահել եք, 2016-ին պահել եք, ի՞նչ եղավ ձեզ հիմա՝ Փաշինյանի ժամանակ՝ նա ասաց. «Սնարյադ չունենք, 50 հատ կրակում ենք, հետեւը չկա»: Այդ պարագայում էլ, նրա համոզմամբ, «Պատրոն Դավոն ա լափել», հին զենքերը բերել է, թափել Հայաստան: Մեր փորձերին՝ հիշեցնելու, որ հիմա իշխանությունը Փաշինյանի ձեռքում է, թող բերի լավ զենքեր՝ սյունեցին հակադարձեց. «Արա Փաշինյանը ի՞նչ անի, էսօր մեր գյուղապետը Փաշինյանի նման ջահել, անփորձ տղա ա, բա գնացել ա՝ բյուջեն դատարկ ա, ասֆա՞լտ ա անելու, էն երեխեն ի՞նչ ա անելու»:

Հարցին՝ բա եթե բան չի անելու, ինչի՞ է եկել, թող հեռանա ու գա մեկը, որը կարող է դա անել՝ սպան պատասխանեց, որ մի օրում չեն կարող կարգավորել, 5 տարին քիչ ժամանակ է. «Լսի՛, մեր տանը հաց չկա ուտելու, ալյուր էլ չունեմ, ցորեն էլ, արի մեր տուն, տեսնամ դու ինչո՞վ ես մեր տնտեսությունը ոտի հանում, եթե էդ տունը սնանկ ու սոված ա, եթե ես մեր տան բյուջեն տարել լափել եմ օբյեկտներում, քածերի հետ: Դեր արի սոված տանս երեխեքիս կերակրի, տեսնամ ո՞նց ես կերակրում»:

Հիշեցրինք, որ հեղափոխություն է եղել, այն ժամանակ չէի՞ն գիտակցում, թե ինչ տուն են ընկել ու ինչ կա այդ տան կաթսայի մեջ՝ Սեյրան Խաչատրյանը բորբոքված բողոքեց. «Սիսիանում ունենք Ջիվան՝ Ջրային տնտեսության շեֆն ա, 3 տղա ունի, մեկը սահման գնացե՞լ ա: Չի էլ գնա: Իրանք գողանում են միայն: Նախկին համայնքապետ ենք ունեցել Սիսիանում՝ Արթուր Սարգսյան, 44-օրյային ես եղել եմ Ջաբրայիլում, Արթո՛ւր Սարգսյան, ինչի՞ չես եկել սահման, միայն թալա՞նն ա լավ: Սիսիանի 50% գույքը հենա իրա տակը: Կուլտուրայի տունը հարսանյաց սրահ ա սարքել, ժողովրդի ձեռից առել: Սիսիանում մի բան չկա, որ իրանը չլինի…Էն ժամանակ ով թալանել ա, էսօր էլ նույն թալանը կա»: Թե ինչու են այսօր թալանում, չէ՞ որ ասում էին՝ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, եկել էին թալանչիներին բռնելու՝ սյունեցին ի պատասխան էլի ասում է, թե՝ կամաց-կամաց կբռնեն, «մի վռազի»:

Նախկիններին քննադատելուց հետո Խաչատրյանն անցավ ղարաբաղցիներին. «Երեւանի մեջը բռնել են, թե էս ղարաբաղցի ա, թողեք գնա, ինձ պահել են: Ոչ մի բան չեմ արել: Ակտ ա՝ գրի, էն ղարաբաղցին թող գնա ֆռա: Ինչի՞ համար: Մեր մեջ ի՞նչ ղարաբաղցի, ի՞նչ գորիսեցի, ի՞նչ լենինականցի, լրիվ հավասար չե՞նք օրենքի առաջ: Չէ՜, իրանք ուրիշ են, իրանք կարմիր կովի բալա են, որ թվից եկել՝ միլիարդեր են: Միլիարդը որտեղի՞ց՝ պապդ զավո՞դ ա ունեցել վայեննի: Որտեղի՞ց միլիարդները՝ այ էս ժողովրդի հաշվին ա»:

Ըստ սյունեցի սպայի, նախկինների զավակները չեն ծառայել բանակում ու պատերազմի չեն մասնակցել. «Իրանց ո՞ր մեկի լակոտը կար, դու էդ բացատրի: Ոչ մեկի: Լրիվ մտած իրանց մոր յուբկի տակ, իրանք դողացող փսլնքոտ լակոտներ են: Տղերք են, թող գնան տղերքի մոտ կանգնեն: Տղա՞ են, թող բոլորն իրանց ժառանգներին հավաքեն, գնան սահման, տեսնեմ մենք խնդի՞ր ենք ունենում: Ոչ թե մեջքից անընդհատ դանակով խփում են: Տանը որ դավաճան եղավ, եզը երդիկից դուրս կգա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարո says:

    Պապին տիպիկ նիկոլականա։ Քոչարյանի ժամանակ իրան գործ չեն տվել վերջ սաղ վատ էր։
    Հիմա Սիսիանի համայնքապետարանում տղուն կամ այլ մոտիկ ազգականների գործի են ընդունել վերջ Նիկոլը աստվածա։

    Պիտի հարցնեիք, որ Քոչարյանի ժամանակ վատ ես ապրել բա ոնց էիր տենց շուշուտ Սիսիանից գնում Մատաղիս, պլյուս բատնիկա մայկա տռուսիկ ու ամեն ինչ տանում։

    Ես Լևոնի ժամանակ եմ ծառայել, ծնողս 2տարում մենակ երդմանս եկել ու վերջ։
    Քանի որ իրոք վատ էր ապրում, չէր կարա ամիսը մեկ բենզին լցներ 400կիլոմետր դեպի զորամաս ու հետ։

    Բանակի սնունդն էլ ասեմ անգամ 1997-ին տենց վատ չի եղել, ոնց նիկոլական հեքիաթասացներն են ներկայացնում։
    էս պապին ու մնացած նիկոլականները ոնց որ մինչև Քոչարյանի գալը մուլտիմիլիոնատեր են եղել, իրանց համար խաշած կաղամբը խոզի լափա։
    Տղերքը մշտական Սև իկրա են կերել ու 1000դոլլարանոց գինի խմել։)))

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930