Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձել են Հայաստանում Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին, որը լայն հնարավորություններ կստեղծի նաև տեղական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնման հարցում

Հուլիս 07,2023 17:47 Share

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շուկայում և մասնավորապես Հայաստանում «Վայլդբերիզ» կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև ամբողջ աշխարհում էլեկտրոնային առևտրի զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին, որը լայն հնարավորություններ կստեղծի նաև տեղական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնման հարցում:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31