Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հուլիսը՝ ամենաշոգ ամիսը մարդկային քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում

Օգոստոս 09,2023 12:47

🌍 Կլիմայի փոփոխություն. դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում հուլիսը կդառնա ամենատաք ամիսը։

Գիտնականները հաշվարկել են, որ հուլիսը եղել է աշխարհում գրանցված ամենաշոգ ամիսը և, հավանաբար, ամենատաքը մարդկային քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը և Եվրամիության կլիմայի փոփոխության ծառայությունը հայտարարել են, որ հուլիսյան շոգը գերազանցում է ռեկորդային ցուցանիշները:

Երկրի վրա ջերմաստիճանը ժամանակավորապես գերազանցել է տաքացման հիմնական շեմը՝ գլոբալ տաքացումը 1․5°C-ով (2․7 աստիճան Ֆարենհայտ) սահմանափակելու միջազգայնորեն ճանաչված նպատակը: Հուլիսյան ռեկորդն այնքան մեծ է եղել,  որ գիտնականներն արդեն հաշվարկել են, որ դա մոլորակի ամենատաք ամիսն է:

Միջերկրական ծովում ավելի քան 40 մարդ Է զոհվել, քանի որ ամբողջ տարածաշրջանում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնք առաջացել են բարձր ջերմաստիճանների հետևանքով:

Ասիայում երկարատև, ուժեղ շոգը խլում է մարդկանց կյանքեր և սպառնում պարենային անվտանգությանը։

Էլ Նինյոն մեծ ազդեցություն չի ունեցել ջերմաստիճանի վրա, քանի որ այն դեռ գտնվում է իր զարգացման փուլում, բայց հաջորդ տարի այն շատ ավելի մեծ դեր կունենա և ամենայն հավանականությամբ կհանգեցնի ջերմաստիճանի էլ ավելի բարձրացման:

 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031