Սևանա լճի մակարդակը 2026 թվականի սեպտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (13.09.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 46 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի սեպտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.700 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 13-ը ներառյալ՝ 173.912 մլն.մ³:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի սեպտեմբերի 7-13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 5.629 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հուլիսի 2-ից սեպտեմբերի 13-ը ներառյալ՝ 71.780 մլն.մ³:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Կարդացեք նաև


















































