Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրովի անտառում մոլորված ռուս զբոսաշրջիկները հայտնաբերվել են

Օգոստոս 27,2023 11:24

Օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ահազանգ է ստացվել, որ արգելոցի տարածքում ազգությամբ ռուս զբոսաշրջիկներ են մոլորվել և չեն կարողանում շարունակել ճանապարհը։

Արգելոցի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից անհապաղ ձեռնարկվել են որոնողական աշխատանքներ։

Աշխատակիցները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և 10 կմ դժվարանցանելի տեղանքով մետեցրել Գողթ բնակավայր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցներին, ովքեր էլ հետո նրանց ուղեկցել են Աբովյան բնակավայր:

Հարգելի քաղաքացինե՛ր, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գործում են հատուկ էկոզբոսաշրջային երթուղիներ․ տևական դադարից հետո զբոսաշրջիկներին հնարավորություն է տրվել վայելել արգելոցի ինքնատիպ բնության ու պատմաճարտարապետական հուշարձանների գեղեցկությունը: Սակայն, արգելոցի տարածք մուտքը պետք է իրականացվի միմիայն արգելոցի աշխատակիցների ուղեկցությամբ․ գործում են հատուկ պահանջներ և սահմանափակումներ, որոնք բխում են բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության առաջնահերթություններից:

Սահմանափակումների կիրառումն իրականացվում է առաջին հերթին այցելուների անվտանգության ապահովման, ինչպես նաև կենսաբազմազանության վրա մարդկային գործոնի ազդեցության բացառման նպատակներով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031