Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդը հայտնել է՝ մինչև քննչական վարչություն տեղափոխելը իրեն ոստիկանության բաժնում ծեծել են․ Shamshyan.com

Սեպտեմբեր 21,2023 15:12

Shamshyan.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում խոշտանգում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սեպտեմբերի 15-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ մեկ այլ քրեական գործի վարույթի շրջանակում, քննիչի աշխատասենյակում ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի կողմից ձերբակալված և ոստիկանության Հրազդանի բաժին տեղափոխված Վաչիկ Հայրապետյանը ցուցմունք է տվել, որ Կոտայքի մարզում` հուլիսի 2-ին, քարի արտադրամասում ավտոմեքենայով հետընթաց է կատարել, ինչի պատճառով անզգուշաբար կյանքից զրկել է 55-ամյա Ալբերտ Մինասյանին, այնուհետև Նվեր Ղուկասյանի հետ դին դուրս են բերել արտադրամասից ու տարել արտադրամասի դիմաց գտնվող դաշտամիջյան տարածք՝ թողնելով այնտեղ։

Արդեն Կոտայքի մարզային քննչական վարչությունում Վ․ Հայրապետյանը քննիչի մոտ ցուցմունք է տվել, որ իրականում ինքը որևէ առնչություն չունի Ա․ Մինասյանի մահվան հետ ու մինչև քննչական վարչություն իրեն տեղափոխելը ոստիկանության Հրազդանի բաժնում իր նկատմամբ իրականացվել է հոգեբանական ճնշում, մի քանի հոգով ծեծի են ենթարկել իրեն, որոնց մեջ եղել է նաև Մինասյան ազգանունով մի անձնավորություն և այդ մարդիկ ներկայացել են, որ իրենք ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեականից են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930