Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել են խոչընդոտել նշված խաչմերուկով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությունը

Սեպտեմբեր 21,2023 19:33

Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ անպարկեշտ արտահայտություններով,  համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով տրանսպորտի երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, փորձել են խոչընդոտել նշված խաչմերուկով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությունը, ընթացքի պահին ձեռքերով, ոտքերով, ձեռքին եղած իրերով հարվածներ հասցրել ավտոմեքենային, ինչպես նաև՝ վիճաբանության մեջ մտել հասարակական կարգը պահպանելու՝ իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների հետ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930