civilnet.am. ՆԳՆ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ձերբակալված կինը կներկայացվի նախաքննական մարմին։
Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ Երևանի ավտոբուսներից մեկում կնոջը վիրավորելու և նվաստացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել է։


















































