Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուլը կատաղում է ոչ թե կարմիր կտորից, այլ դրա ակտիվ թափահարումից». CivilNetCheck-ի այս տեղեկանքի համար առիթ է հանդիսացել վարչապետի հայտարարությունը

Փետրվար 02,2024 12:44 Share

Մի փոքրիկ «սպռավոչկա» վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար

CivilNetCheck 🐂🔴 Վաղուց ապացուցված փաստ է, որ ցլերը դալտոնիկ են և վատ են տարբերում կարմիր երանգը։ Ցլամարտի ժամանակ ցուլը կատաղում է ոչ թե կարմիր կտորից, այլ մատադորի՝ դրա ակտիվ թափահարումից։

🩸 Կարմիր գույնը կորիդայում նպատակաուղղված է ոչ թե ցլերին զայրացնելուն, այլ մատադորի հարվածների արդյունքում ցլի արյունը քողարկելու համար։

🕵️ «Լեգենդները կոտրողները» հայտնի հաղորդմանը փորձ էր կատարվել՝ ցլի առջև կանգնեցնելով կարմիր և այլ գույներ հագած ևս երկու մարդու։ Ցուլը հարձակվել է վազող մասնակիցների հետևից՝ ուշադրություն չդարձնելով կարմիր հագուստով անշարժ մարդուն։

👉 Discovery Channel-ի իրականացված փորձարկումը՝

✅#CivilNetCheck-ի այս տեղեկանքի համար առիթ է հանդիսացել վարչապետ Փաշինյանը երեկվա հայտարարությունը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829