Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվար 02,2024 13:06 Share

Երևան քաղաքում`
Փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ի ցերեկը հնարավոր է, 6-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 6-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5- ին ՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-7-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքի փետրվարի 03-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 13.9°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -17.4°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -2.0°C

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829