Լրահոս
Օրվա լրահոսը

Մորդեհայ Քեդարը ընդգծել է հրեական սփյուռքի քաղաքական ճնշում գործադրելու անհրաժեշտությունն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի և հակասեմականության բարձր մակարդակ ունեցող այլ երկրների վրա

Փետրվար 09,2024 23:40

Դոկտոր, արևելագետ Մորդեհայ Քեդարը «The Jerusalem Post» թերթում հրապարակել է «Աչք մի՛ փակիր արտերկրում հակասեմիտիզմի վրա» վերնագրով հոդված, որում անդրադարձել է հակասեմական բռնության դեպքերին։

Նշվել է, որ դրանց 46%-ը գրանցվել է ԱՄՆ-ում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում։

Հեղինակը, այս հարցի համատեքստում ուշադրություն հրավիրելով Հայաստանի վրա, նշել է, որ ընթացիկ իրադարձությունների ֆոնին մի խումբ հայ երիտասարդներ «ֆաշիստական   կարգախոսներով» այցելել են Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «էթնիկ հայեր է հավաքագրել նացիստական   հետախուզական ծառայությունների և հիտլերյան ռեժիմի հետ համագործակցության համար»։ Դա տեղի է ունեցել Հայաստանում գտնվող միակ սինագոգի հրկիզումից հետո։

Իսրայելցիներին կոչ անելով չանտեսել հակասեմականության դրսևորումներն արտերկրում հոդվածի հեղինակը նաև ընդգծել է հրեական սփյուռքի քաղաքական ճնշում գործադրելու անհրաժեշտությունն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի և հակասեմականության բարձր մակարդակ ունեցող այլ երկրների վրա տեղական հրեական համայնքները պաշտպանելու նպատակով։

Եզրափակելով՝ իսրայելցի քաղաքագետն ընդգծել է երախտագիտություն և հարգանք հայտնելու կարևորությունն այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ադրբեջանը, Ճապոնիան և Միկրոնեզիան, որոնք հակասեմականության դեպքեր չեն ունեցել։

 

Region Monitor

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829