Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում հրեաների կյանքն աշխույժ է՝ շնորհիվ երկրի կառավարության». Բեռլինում նշվել է Գերմանիայում ապրող կովկասյան հրեական համայնքի հիմնադրման 10-ամյակը

Փետրվար 12,2024 11:28

▪️Ադրբեջանի հրեական համայնքը, որը բնակություն է հաստատել Գերմանիայում, անցյալ շաբաթ Բեռլինում նշել է Գերմանիայում ապրող կովկասյան հրեական համայնքի հիմնադրման 10-ամյակը:

▪️Միջոցառմանը հրեական համայնքի նշանավոր ներկայացուցիչներից բացի ներկա է եղել նաև Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը: Նշվել է, որ համայնքը շարունակում է պահպանել «Բաքվի մայր համայնքի իր դարավոր ավանդույթները»:

▪️Միջոցառման ժամանակ վերոնշյալ համայնքի անդամներից մեկը հայտարարել է, որ Ադրբեջանում հրեաների կյանքն աշխույժ է՝ շնորհիվ Ադրբեջանի կառավարության, որը կրոնական ազատության ջատագով է: Այս համատեքստում ավելացրել են, որ Բեռլինում արդեն զարգացած համայնքը ոչ թե Ադրբեջանի հրեական համայնքի մի ճյուղն է, այլ նրա անբաժանելի մասը:

Region Monitor

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829