Լրահոս
Օրվա լրահոսը

Ագարակցի պատանուն դանակով խփել էր համադասարանցին

Փետրվար 26,2024 12:04

Փետրվարի 23-ի գիշերը, ժամը 2.55-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակիչ 16-ամյա պատանի։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է մեխի վրա ընկնելու հետևանքով:

ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 23-ի ժամը 22-ի սահմաններում Ագարակ քաղաքի Թումանյան փողոցում հիվանդանոց տեղափոխված պատանուն դանակով խփել էր հասակակից համադասարանցին։ Նա խոստովանական դիմում է ներկայացրել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829