Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամը չէ, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը՝ ըստ երևույթին փորձելով ինչ-որ մեկին հաճոյանալ Արևմուտքում. Զախարովա

Փետրվար 28,2024 17:42

Առաջին անգամը չէ, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը՝ ըստ երևույթին փորձելով ինչ-որ մեկին հաճոյանալ Արևմուտքում, արտաքին քաղաքականության արդի հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ներքին Հանդի տարածքում ՌԴ զինվորականներ չկան. հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականին այնտեղ տեղակայվել է ԱԴԾ սահմանապահ կետ։ Ավելի քան 30 տարի հանրապետության սահմանները պաշտպանող մեր սահմանապահներին նսեմացնելու փորձերը համարում ենք անարդյունավետ»,- նշել է Զախարովան:

«Ի հակադրություն, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ են։ Նրանք այնտեղ հետախուզական գործունեությամբ են զբաղվում Ռուսաստանի և Իրանի դեմ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829