Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոլտենբերգ․ «Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ եւ ձեր գործընկերներին կոչ անում իրենցից կախված ամեն ինչ անել, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում»

Մարտ 19,2024 14:48

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտոնական այցով Երեւանում է։ Այսօր ՀՀ վարչապետի հետ հանդիպում-քննարկումից հետո նրանք հանդես են եկել հայտարարություններով:

«Բարձր եմ գնահատում ձեր անձնական առաջնորդությունը եւ այն, որ դուք հստակ արտահայտվում եք խաղաղության օգտին եւ միանշանակորեն հանձնառու եք ժողովրդավարական արժեքներին»,-ասաց Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում կայունության կարեւորությունը․ «Սա կարեւոր է եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջեւ։ Այսօր ՀՀ-ն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տեւական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո, ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման համար եւ ձեր ժողովուրդների տեւական խաղաղության համար»։

Ստոլտենբերգն ասաց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ու ՀՀ-ի՝ խաղաղության ձգտումներին։

«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել։ Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ եւ ձեր գործընկերներին կոչ անում իրենցից կախված ամեն ինչ անել, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։ Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, եւ հենց այս պատճառով պետք է ավելացնել մեր աջակցությունը։ Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, եւ ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,-հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ այսօր ՀՀ վարչապետի հետ խոսել են Հայաստանի Հանրապետության ներքին բարեփոխումների առաջընթացի մասին․ «Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում եք ձեր ԶՈւ-ի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրին ձեր մասնակցությամբ։ Դուք իրական հանձնառություն եք ցուցաբերել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու եւ իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում»։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով տարածաշրջանում է, նա մինչ ՀՀ ժամանելը, այցելել էր Բաքու եւ Թբիլիսի։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031