Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի տարածքներ են». Սթոլթենբերգը` Թբիլիսիում

Մարտ 18,2024 23:50

Կայացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։

Կողմերը քննարկել են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանն ու ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր։ Նշվել է, որ ՆԱՏՕ-ին ինտեգրվելը Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է։  Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև  Սևծովյան տարածաշրջանի անվտանգային խնդիրների շուրջ։

Հանդիպման ընթացքում Սթոլթենբերգը հայտարարել է․

«Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի տարածքներ են։ ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների ճանաչումը որպես անկախ պետություններ»։

Նա նաև նշել է, որ Վրաստանը, որը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, «բախվում է անվտանգության բարդ մարտահրավերների»։

«Մենք ձեռք ձեռքի տված ենք գնալու ՆԱՏՕ-ի ուղղությամբ. կարևոր է նշել, որ Վրաստանում պետք է իրականացվեն օրենքի գերակայության բարեփոխումներ՝ ներառյալ ազատ և բաց խորհրդարանական ընտրությունները»։

 

«Հայկական ալիք»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031