Լրահոս
Օրվա լրահոսը

Ճզմիչ սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից. Մեղրիում կասեցվել է գինու արտադրության արտադրական գործունեությունը

Ապրիլ 03,2024 17:11

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները «Նռավան» ՍՊԸ-ում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Սյունիքի մարզ, ք. Մեղրի)։

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,

– սանհանգույցը, լվացարանները ապահոված չեն եղել տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու միջոցներով, սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով,

– պատերի մակերևույթները, առաստաղները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

– չի եղել անձնակազմի համար հանդերձարան, ինչպես նաև խմելու ջրի անխափան ջրամատակարարում,

– ճզմիչ սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։

Գինու արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ապրիլի 5-ի պայմանագրով երբ սկսեն հանձնել տարածքներ ու ժողովուրդը սարսափի մեջ հիշողության, մտածելու կարողության ‘ձողերը’ զրոյի ընկած լինեն, վարչապետ կոչեցյալը հարցնելու է. ‘Իսկ ինչո՞ւ Մեղրիում արտադրություններ չեք բացել, ա’… ՀԻՇԵՆՔ ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ՖԻԼՄԸ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԱՊԱԿԻՆ ՋԱՐԴՈՂ ԵՐԵԽԱՅԻՆ ՈՒ ԱՊԱԿԻ ԴՆՈՂ ՎԱՐՊԵՏԻ ԲԻԶՆԵՍԸ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930