Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատ ուրախ եմ, որ արևմուտքից մեզ օգնեցին, բայց ինչ տվել են, ՌԴ-ի տվածի ուղիղ մեկ տոկոսն է»․ Հրանտ Բագրատյան

Ապրիլ 08,2024 19:40

«Մենք անելանելի դրության մեջ ենք այն առումով, որ պետք է փոխել Փաշինյանին»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ասուլիսի ժամանակ ահազանգեց շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա զգուշացրեց՝ երկիրը պետք է պատրաստ լինի, որ եթե իր վրա հարձակվեն, պաշտպանվի, մինչդեռ ոչինչ չի արվում այդ ուղղությամբ․ «Ամբողջ օրը հայհոյանքներ ենք լսում ռուսների հասցեին, չափազանցեցված պատկերացումներ արևմուտքի մասին։ Մինչդեռ պետք է լավ լինենք երկուսի հետ էլ՝ լավ հիշելով, որ ՌԴ-ն ՀՀ-ի դաշնակիցն է»։

Հրանտ Բագրատյանն այն տպավորությունն ունի, որ ՀՀ ղեկավարից ամեն մեկն իր կտորն է ուզում ապագա հանձնելիքների դիմաց։ Նա վստահեցրեց՝ անձամբ ինքը իշխանության գալու խնդիր չունի․ միայն մեկ խնդիր ունի՝ հայրենիքի։ Այնուհետև ժողովրդին հորդորեց տնից դուրս գալ ու վստահեցրեց՝ այդ դեպքում կտեսնեն՝ իշխանությունը ոնց է դողում։ Խոսելով բրյուսելյան հանդիպումների և արևմուտքի աջակցության մասին՝ ասաց․ «Ես շատ ուրախ եմ, որ մեզ օգնեցին, բայց ինչ տվել են, ՌԴ-ի տվածի ուղիղ մեկ տոկոսն է՝ 140 միլիոն դոլար 14 միլիարդի դիմաց։ ՌԴ-ից 5 միլիարդ տրանսվերտ ենք ստանում, 1 միլիարդ դոլարի սուբսիդիա ենք ստանում, քանի որ 165 դոլարով ենք ստանում գազը․ 320 դոլար է համաշխարհային շուկայում՝ արտադրողի մոտ, 8 միլիարդ վերաարտահանումից ռուսներից փող ենք ստանում, դեռ դա քիչ է, ԿԲ-ն որոշում է «Միր»-ը փակել։ Սենց ապերախտություն, դավաճանություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930