Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները իրենք չեն իրականացնելու սա, ուրեմն նույն մեղսակիցն ու օրենք խախտողներն են»․ Արամ Սարգսյան

Ապրիլ 08,2024 19:15

«Մենք ներկայացրել էինք ԱԺ երեք խմբակցություններին պահանջագիր, որտեղ գրված է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ լեգիտիմ։ Ակնկալում էինք, որ ԱԺ երեք խմբակցությունները մինչ այսօր քննարկումներ կանեին և մեզ կներկայացնեին որպես պատասխան, թե ինչ են իրենք պատրաստվում անել վաղը կատարողականի քննարկման համար։ Ունենք տեղեկություն, որ իրականում խմբակցություններում՝ համենայն դեպս ընդդիմադիր, նման քննարկում չի եղել»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց շարժման համակարգող խորհրդի անդամ Արամ Սարգսյանը։

Նա վստահեցրեց՝ օրենք է խախտվել, քանի որ այս կառավարությունը 2021-ին կետեր է ներկայացրել ռազմավարական ուղղությունների հետ կապված, բայց ընդամենը կես տարի հետո լրիվ հակառակն են արել։

Արամ Սարգսյանը հայտնեց, որ ապրիլի 9-ին՝ ժամը 17։00-ին ԱԺ-ի դիմաց հրավիրում են հանրահավաք ու ասաց․ «Եթե խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն իրենք չեն իրականացնելու սա, ուրեմն նույն մեղսակիցն ու օրենք խախտողներն են և նրանց համար պատիժ է հասնում։ Եթե ԱԺ-ում որևէ արդյունքի չհասնենք, դիմելու ենք իրավապահներին՝ դատախազությանը, քանի որ սա օրենքի խախտում է և պետք է պատասխան տան»։

Ըստ Արամ Սարգսյանի՝ իրենց առաջարկած տարբերակը համախմբումն է, որ մեկ-երկու մարդ տարբեր կառույցներից ներկայանա, խորհուրդ ստեղծվի․ «Համակարգող խորհուրդը կբերի միասնական գործողությունների, և դա անհամեմատ ավելի բարձր արդյունավետություն կունենա։ Բայց ամեն մեկին թվում է, թե իրենք իրենց ուժերով կարող են քայլեր անել ու արդյունքի հասնել»։

Արամ Սարգսյանն ասաց, որ առնվազն երեք օր իրենք ժողովրդին իրազեկելու են, որ գան ու ԱԺ-ից պահանջեն ընդունել այն, ինչ օրենքն է պահանջում․ «Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ կառավարության ղեկավար և ընդհանրապես իրենց ամբողջ այդ խումբը, որը կառավարում է, պետություն չի լինի»։

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930