Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին «Scania» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է

Ապրիլ 08,2024 22:20

Ապրիլի 8-ին, ժամը 15:58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Յ․ Ղ․ Մ․ Ղ․, ծնված 1982 թ․) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930