Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի փլվածք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է

Ապրիլ 21,2024 23:57

Ապրիլի 21-ին, ժամը 20:18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք` մոտ 900 խմ ծավալով (7 մ լայնություն, 25 մերկարություն և 5 մ բարձրություն):

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930